ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

bus overlay
air plance icon

Հայաստանի մասին

Բարի գալուստ Հայաստա՛ն։

Հայաստանը մի փոքրիկ հողակտոր է, որը կարողանում է յուրաքանչյուրին ստիպել սիրահարվել օդանավի պատուհանից նետած առաջին իսկ հայացքից, արևով սնուցված այս երկրի վրա դրված առաջին իսկ քայլից։

Հայաստանը հարավարևելյան Եվրոպայի ամենաանվտանգ և հանգիստ երկրներից մեկն է: Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում՝ սահմանակից է Վրաստանին, Ադրբեջանին, Իրանին և Թուրքիային: Հայաստանի Հանրապետության ընդհանուր տարածքը կազմում է 29,743 կմ² կմ, գտնվում է ծովի մակարդակից միջինը 1000-2000 մետր բարձրության վրա: Հայաստանը անձամբ բացահայտելու համար կարող եք միանալ մեզ: Մենք կազմակերպում ենք մեկօրյա տուրեր Հայաստանում:

301 թ․ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն: Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա պետությունն աշխարհում։

Հայաստանը բաց երկնքի տակ քրիստոնեության թանգարան է: Կան հազարավոր քրիստոնեական հուշարձաններ, ինչպիսիք են վանքերը, եկեղեցիները, մատուռները և խաչքարերը, ձեռագրերը և այլն:

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է՝ գունեղ, վառ, իրադարձություններով լի: Երևանն ունի հազարամյակների պատմություն: Երևանը մեծ ջերմությամբ հյուրընկալում է բազմաթիվ միջազգային միջոցառումներ, ինչպիսիք են սիմպոզիումները, կոնֆերանսները, փառատոները, սպորտային միջոցառումները և շատ ավելին

Կախարդական և հրաշքներով ու արկածներով լի մի աշխարհ է թաքնված այն երկրում, որի վրա կանգ առավ Նոյյան տապանը, և որի ամեն մի անկյունում կարելի է գտնել դարավոր պատմության անջնջելի հետքեր։ Միայն հիշողություններն են, որ երբեք մեզ չեն լքում։

letter image
one-ik one-ik

Կապ

main.Contact!