Պատկերասրահ
Սևանավանք
Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Ինչպես վկայում է Սբ․ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված են Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր՝ իշխանուհի Մարիամի հետ։ Պահպանված կառույցները ներկայումս վերականգնվել և հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անձամբ տեսնել հին հուշարձանը: Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։
Սևանավանք
Սևանա Լիճ
Սևանա լիճը Հայաստանի մարգարիտն է: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո: Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։ Սևանում հանգստանալիս՝ զբոսաշրջիկները կարող են համատեղել լողափնյա հանգիստը և տեսարժան վայրերի այցելությունը։ Լճի մոտակայքում են տեղակայված պատմամշակութային հուշարձաններ՝ Սևանավանքն ու Հայրավանքը։ Այստեղ կարող եք տեսնել նաև Նորատուսի խաչքարերի եզակի գերեզմանատունը:
Սևանա Լիճ
Գեղարդ Վանական Համալիր
Գեղարդի վանքը գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։
Գեղարդ Վանական Համալիր
ՀԱՂԱՐԾԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Հաղարծին վանական համալիրը տեղակայված է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից մոտ 18 կմ հեռավորության վրա։ Մի գեղեցիկ ավանդություն կա հյուսված վանքի անվան ծագումնաբանության հետ կապված, ըստ որի վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վերևում, ինչն էլ առիթ հանդիսացավ անվանել սրբատեղին խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է «խաղ»): Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը։
ՀԱՂԱՐԾԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Հաղպատ վանական համալիր
Հաղպատ վանական համալիրը գտնվում է Հայաստանի հյուսիսում` նույնանուն գյուղում: Համալիրը բաղկացած է մի շարք կառույցներից`զանգակատնից, ժամատնից, գավթից, եկեղեցիներից, սեղանատնից և գրատնից: Շինությունները կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում, դրանցից ամենավաղը թվագրվում է 10-րդ դարով: Հաղպատը ծառայել է ոչ միայն որպես կրոնական, այլև որպես խոշոր կրթական կենտրոն: Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուսումնական այլ կենտրոններում: Այստեղ ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական գիտնականներ. ուսուցչապետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր), նրա աշակերտներ՝ պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին և ուրիշներ։
Հաղպատ վանական համալիր
Տաթևի Վանական Համալիր
Տաթևի վանքը (IX-X դար) գտնվում է Սյունիքի մարզում: Վանքն ունի հարուստ պատմություն: Տաթևի վանական համալիրը եղել է ոչ միայն հոգևոր, այլև կրթամշակութային խոշոր կենտրոն: Այստեղ գործում էր միջնադարյան Հայաստանի լավագույն համալսարաններից մեկը, որտեղ ուսումնասիրվում էին հումանիտար գիտությունները: Վանքը տեղակայված է գրեթե ժայռի եզրին, որտեղից բացվում է կիրճի գեղատեսիլ տեսարան: Նախկինում վանք տանող ճանապարհը բավականին երկար և դժվար էր․ մեքենայով անհրաժեշտ էր անցնել լեռնային բարդ ճանապարհով վանք հասնելու համար: Սակայն «Տաթևեր» ճոպանուղու բացումից հետո վանքը դարձել է դյուրամատչելի: Ի դեպ, հարկ է նշել, որ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։
Տաթևի Վանական Համալիր
ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐՎԵԺ
Ջերմուկի ջրվեժը գտնվում է Ջերմուկ քաղաքում: Քաղաքը տեղակայված է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում): Ջերմուկի ջրվեժն ունի 72մ բարձրություն և թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Այստեղից էլ գալիս է ջրվեժի մեկ այլ անուն՝ Ջրահարսի վարսեր:
ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐՎԵԺ
ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐ
Գառնու տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարով եզերված աղոթասրահ) տիպի միակ կառույցն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում: Տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ Ազատ գետի աջ ափին: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի: Բաղնիքի խճանկարով հատակը պահպանվել է․ այն կազմված է 15 գույնի բնական քարերից։ 2011 թ․ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ մրցանակին։
ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐ
ՍԱՆԱՀԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Սանահին վանական համալիրը, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն է, որը տեղակայված է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մոտ գտնվող Սանահին գյուղում։ Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք: 966 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ: Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը, որին հաջորդել է վարդապետ գիտնական Հովհաննեսը: Սանահինը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
ՍԱՆԱՀԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
ՊԱՐԶ ԼԻՃ
Պարզ լիճը աղբյուրներից սկսվող, հոսք ունեցող լիճ է։ Այն ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.027 քառակուսի մ, ծավալը 83.8 հազար խորանարդ մետր։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։ Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երանգով: Մոտակայքում սաղարթապատ անտառի հիասքանչ արտացոլանքը զարդարում է լճի մակերևույթը:
ՊԱՐԶ ԼԻՃ
ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ
Նրանց համար, ովքեր հասկանում են լավ գինիների կարևորությունը և հետաքրքրված են հնագույն ճարտարապետության պատմությամբ, հայկական փոքրիկ Արենի գյուղն իրական դրախտ է: 2009 թվականից այստեղ կազմակերպվում է «Արենի» գինու ամենամյա փառատոնը այն անցկացվում է աշնանը։ Այցելուներին հնարավորություն է ընձեռվում համտեսել «Արենի» գինու գործարանի արտադրության բարձրորակ գինիները։ Գործարանը ստեղծվել է 1994 թ․-ին։ Յուրաքանչյուրը կարող է այցելել գինեգործարան, որտեղ էքսկուրսավարները ներկայացնում են այցելուներին թանկարժեք ըմպելիքը պատրաստելու գործընթացը: Դժվար է անտարբեր մնալ տեղական գինու յուրահատուկ համի նկատմամբ։
ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ
ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ
Շաքիի ջրվեժը տեղակայված է Սիսիան քաղաքի հյուսիսում գտնվող Շաքի գետի վրա: Ջրվեժի տարածքը շատ գեղատեսիլ է: Այստեղ կարող եք տեսնել ժայռեր և քարայրներ, որոնցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Ջրվեժն ինքնին իսկապես առասպելական շքեղ տեսք ունի: Բարձրությունը 18 մ է։
ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ
ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ
Չարենցի կամար հուշարձանը կոչվում է հայ մեծ բանաստեղծ և մեծ հայրենասեր Եղիշե Չարենցի անունով: Համարվում է, որ նա հաճախ էր այցելում այս վայրը և սիրում էր վայելել այտեղից բացվող շքեղ ու աննման տեսարանները: Առաջին հայացքից պարզ ու հասարակ կամարը, ասես, շրջանակի մեջ է առնում աննկարագրելի բնապատկերները: Հետաքրքրական է, որ այստեղից օրվա ցանկացած ժամի ցնցող տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Ուստի, հուշարձանը նաև անվանում են Արարատի կամար: Հայաստան այցելող զբոսաշրջիկները այստեղ են գալիս գեղեցիկ տեսարաններ վայելելու և լուսանկարվելու համար:
ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ
ԲՂԵՆՈ-ՆՈՐԱՎԱՆՔ
Վանքը գտնվում է Սյունիքի մարզի Բարձրավան (Երիցաթումբ) գյուղից 3-4 կմ արևելք՝ Որոտան գետի բարձրադիր աջ ափին, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև դարավանդի վրա: Սյունիքի միջնադարյան վանական համալիրներից է: Հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ հայ ճարտարապետության եզակի հուշարձաններից է: Առանձնակի շեշտված է արևմտյան ճակատի քանդակազարդ շքամուտքը: Եկեղեցու արտաքին պատերին` սալաքարերի վրա զետեղված են Քրիստոսի կյանքը պատկերող բարձրաքանդակներ: Պահպանված ութ սալաքարերից երկուսն են իրենց տեղում` «Ավետումն» ու «Համբարձումը» , մնացածը վայր են ընկել:
ԲՂԵՆՈ-ՆՈՐԱՎԱՆՔ
Դիմացը Լեռ
Լեռ Դիմացը գտնվում է Հայաստանի արևելյան մասում, և հայտնի է իր գեղեցիկ բնանկարներով ու յուրահատուկ էկոհամակարգով: Լեռ Դիմացը հարուստ է բուսական ու կենդանական աշխարհի բազմազանությամբ, և այստեղ կարելի է գտնել բազմաթիվ հազվագյուտ տեսակներ:
Դիմացը Լեռ
Երազանքների Կամար
Ջերմուկը հայտնի առողջարանային քաղաք է, որը գտնվում է Հայաստանի բարձրադիր շրջաններից մեկում և ի հիշատակ ունի բուժիչ աղբյուրներ ու գեղեցիկ բնապատկերներ։ Այստեղ կարելի է վայելել բուժիչ աղբյուրների ջուրը և հանգստանալ ֆանտաստիկ զբոսայգիներում։ Կամարը նաև կազմակերպում է տարբեր մշակութային իրադարձություններ, որոնք նպաստում են տարածաշրջանի ավանդույթների պահպանմանը։ Բնության և առողջարար միջավայրի համադրությունը ապահովում է անզուգական հանգստի հնարավորություն։