Սոցիալական Պատասխանատվություն
Գնդակոծությունները Բրդավան գյուղում
Հարգելի ՀԱՅԵՐ, առաջին բարեգործական դրամահավաքը, որ ցանկանում ենք սկսել վերաբերում է գնդակոծություններից տուժած Բերդավան գյուղի բնակիչներին օգնության: Արդեն խոսել ենք գյուղապետ Արարատի հետ, ծանոթացել ենք տուժած ընտանիքների կարիքներին: Հավաքագրված գումարին կավելացվի նաև 10.10.2015-ին կայանալիք բարեգործական տուրի ողջ հասույթը և այդ ամբողջ գումարը 11.10.2015-ին այցելելով Բերդավան, գյուղապետի օգնությամբ մենք կհանձնենք գնդակոծություններից տուժած առավել կարիքավոր ընտանիքներին:
Լուսավոր առօրյայից զուրկ 70 փոքրիկներ
Արմաշ գյուղի մանկապարտեզը վերանորոգման կարիք ունի: Ֆինանսների պակասի պատճառով այն գործում է միայն տարվա տաք ամիսներին, և 70-ից ավելի երեխաներ զրկված են լիարժեք մանկապարտեզից:
Երկու հիմնադրամ միավորվել են՝ անհրաժեշտ գումար հավաքելու համար: Նրանք նպատակ ունեն ստեղծել հարմարավետ և անվտանգ միջավայր:
Նախագծի համար անհրաժեշտ է 9.330.000 դրամ, և համայնքը պատրաստ է ներդնել 30%։ Բոլորին կոչ է արվում աջակցել այս կարևոր ծրագրին՝ Արմաշ գյուղի երեխաների համար: