Ուխտագնացություն դեպի Հարթագյուղ՝ Սուրբ Հովհաննես Մատուռ
Կարծիքներmain.Start time | main.End time: 08:00 | 19:00
Տևողություն:ամբողջ օր
main.Type of tour :Պատմական
main.Group size:12+
Լեզու :Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն
Սկսել | main.End point: 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Армения | 1 Sayat-Nova Ave, Yerevan, Армения
Հատուկ ուխտագնացության շրջանակներում առաջին կանգառը կլինի Ապարանի Սբ. Խաչ եկեղեցին, որը հայտնի է նաև «Քասախի բազիլիկ» անվանումով: Այնուհետև կուղևորվենք դեպի Լոռու մարզ, որտեղ էլ Ճգնավոր լեռան ստորոտից կսկսենք մեր քայլարշավը: 2157 մետր բարձրության վրա գտնվող Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մասին պտտվող լեգենդներն ու պատմվող պատմություններն օր օրի ավելանում են: Սրբի հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են: Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով ես այցելում մատուռ, երազանքներդ ու ցանկություններդ իրականանում են: Մատուռը կառուցվել է 1958թ-ին՝ այն տեղում, որտեղ ամփոփված է Սուրբ Հովհաննեսի աճյունը: Հետադարձին կունենանք կանգառ հայկական այբուբենի եզակի հուշարձան հանդիսացող Տառերի պուրակում: Հ.Գ. Խնդրում ենք հաշվի առնել, որ սա ուխտագնացություն է, և մեզ սպասվում է մոտ 6 կմ երկարությամբ, միջին բարդության քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, տաք հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
Ներառում է
Ներառված չէ