Սևան, Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք, Պարզ Լիճ
Կարծիքներmain.Start time | main.End time: 09:00 | 18:00
Տևողություն:ամբողջ օր
main.Type of tour :Ճանաչողական
main.Group size:12+
Լեզու :Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
Սկսել | main.End point: 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Армения | 1 Sayat-Nova Ave, Yerevan, Армения
Ամենապահանջված ուղղություններից մեկը թե՛ տեղացի, թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում Սևան, Դիլիջանն է: Այս փաստն ամենևին էլ պատահական չէ, քանի որ տուրի շրջանակներում կարելի է միաժամանակ բացահայտել հայկական բնաշխարհի անապատային և խիտ անտառային լանդշաֆտները: Մեր առաջին կանգառը կլինի Սևանավանքը, որին հասնելու համար պետք է բարձրանանք թերակղզուց սկսվող մի քանի տասնյակ աստիճաններով: Վանական համալիրի պատմությանը ծանոթանալուց հետո, ցանկության դեպքում, կարող եք նավարկել Սևանա լճում, որն, ի դեպ, երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր լճերից է: Շարունակելով ճանապարհը՝ կհասնենք Տավուշի մարզ, որտեղ կայցելենք 10-13-րդ դարերում կառուցված Գոշավանք և Հաղարծին վանական համալիրներ: Անտառապատ լեռներով շրջապատված այս երկու նշանավոր վանքերն անշուշտ կտպավորեն Ձեզ: Տուրի ընթացքում կունենանք նաև կարճատև կանգառ Հին Դիլիջան համալիրի տարածքում. համալիրն ամբողջապես արտահայտում է 19-րդ դարի Դիլիջան քաղաքի իրական շունչը: Եվ օրը կամփոփենք այցելելով Դիլիջանի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Պարզ լիճ, որի մոտակայքում գտնվող սաղարթապատ անտառները զարդարում են լճի մակերևույթը:
Ներառում է
Ներառված չէ