Թումանյանական Դսեղ
Կարծիքներmain.Start time | main.End time: 08:30 | 20:00
Տևողություն:ամբողջ օր
main.Type of tour :Պատմական
main.Group size:12+
Լեզու :Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
Սկսել | main.End point: 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Армения | 1 Sayat-Nova Ave, Yerevan, Армения
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բացահայտել Թումանյանի ներշնչանքի աղբյուր Լոռվա չքնաղ բնությունը, կարող են միանալ այս հետաքրքիր ու բովանդակալից տուրին։ Ուղևորվում ենք Լոռվա Դսեղ գյուղ՝ Ամենայն հայոց բանաստեղծի հետքերով։ Տուրի շրջանակներում կայցելենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Հաջորդ կանգառը կլինի հարևանությամբ գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այնուհետև գեղեցիկ արահետով կքայլենք դեպի Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցի։ Ճանապարհին կտեսնենք Գիքորի աղբյուրը: Ըստ գյուղացիների, այս աղբյուրից ջուր են խմել «Գիքորը» պատմվածքի հայտնի հերոսներ Համբոն ու Գիքորը: Քայլարշավի ավարտին կվայելենք թումանյանական բնաշխարհով շրջապատված Ծովեր լճի հայելանման գեղեցկությունը: Հ․Գ․ Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 2 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ: — Արժեքի մեջ ներառված չէ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի մուտքավճարը՝ 1000 դրամ (Մուտքն անվճար է մինչև 12 տարեկան երեխաների համար, իսկ դպրոցականների, ուսանողների և կենսաթոշակառուների համար՝ 500 դրամ):
Ներառում է
Ներառված չէ